• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Մարդու Իրավունքների Խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառման վերաբերյալ

03 հուլիսի, 2025
Մարդու Իրավունքների Խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի նախաձեռնությամբ՝  ս․ թ․ հուլիսի 2-ին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվեց միջոցառում «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով։

Միջոցառման համակազմակերպիչներն էին Ֆրանսիան, Էստոնիան, Կոստա Ռիկան, Չիլին, Ճապոնիան ու Քենիան։

Միջոցառման բարձրաստիճան պանելի մոդերատորն էր «Կոֆի Աննան» հիմնադրամի գործադիր նախագահ Կորին Մոմալ Վանյանը։

Քննարկումների առաջին հատվածում հիմնական ելույթներով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էստոնիայի գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Քրիստիան Վեսկեն, Ժնևում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Օիկե Աթսույուկին, Քենիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆենսի Չեփկեմոյին, Կոստա Ռիկայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Գյուերմե Ֆերնանդեսը։

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր ելույթում կարևորեց թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացումը և Հայաստանի կողմից իրականացված քայլերը տեխնոլոգիաների ոլորտում գենդերային հավասարության, կրթության ու թվային կառավարման ուղղություններում՝ կայուն ու համընդգրկուն զարգացում ապահովելու  նպատակով։

Քննարկման երկրորդ հատվածի բանախոսներն էին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի (OHCHR) տեխնոլոգիաների ու մարդու իրավունքների հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատար Բիրգիտ Կաինց-Լաբբեն, ՄԱԿ-ի Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU)  գենդերային հարցերով պատասխանատու Մաուդ Աբբան, ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային խորհրդատու Մաիդա Պասիչը, ինչպես նաև Հայաստանի «Նորք» սոցիալական ծառայությունների հարցերով տեխնոլոգիական կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ Վերջինս կարևորեց թվային ռազմավարություններում ու չափորոշիչներում, թվային ոլորտը կարգավորող շրջանակներում կանանց ներկայացվածությունն ու առաջնորդությունը։ 

Միջոցառման քննարկումների ընթացքում ներկայացվեցին նաև թվային ոլորտում իրականացվող հանձնառություններն ու հեռանկարները։ Մասնավորապես, ընդգծվեց արհեստական բանականության կառավարման ոլորտում կանանց և աղջիկների կրթության, տեխնոլոգիաների զարգացման և կիրառման գործընթացներում նրանց մասնակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով բազմաշերտ միջազգային համագործակցությունը

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: